Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
19.03.2020 | 15:21

2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված

Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ
հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։

Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան
Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը
պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում:
Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել
մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի
մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14
տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում` Բելառուսից,
Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից,
Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից:

Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայի կազմկոմիտեն հայ դպրոցականների
հաջող մասնակցության համար շնորհակալական նամակ է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ
նախարարին:

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ